Գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:

«Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և  Samand Soren 1.8 մակնիշի երկու ավտոմեքենաները: Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի 2025-ի ծրագրերը

Մոդին Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

Զբոսաշրջային այցերի համար 3 մլն-ը սահմանել նշաձող․ կոմիտեն ներկայացրել է առաջիկա անելիքները

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա

Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը

Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով