Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068473.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 732 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 795 հազար 847 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4812 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 72 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 212 է: