Ռազմական գործողություններն ընթանում են ՀՀ սուվերեն տարածքում, ադրբեջանական զորքը պետք է լքի այդ տարածքը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևին
1 րոպեի ընթերցում
![Ռազմական գործողություններն ընթանում են ՀՀ սուվերեն տարածքում, ադրբեջանական զորքը պետք է լքի այդ տարածքը. ԱԽ քարտուղարը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068453.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, մանրամասնելով, որ զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը:
Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար: