Շողակաթ խոշորացված համայնքի 6 գյուղերում ավարտվել է լուսավորության ցանցի կառուցումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կազմում ընդգրկված Շողակաթ, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության ցանց, վերակառուցվել Շողակաթ գյուղի առաջին փողոցի լուսավորության ցանցը՝ հին սարքավորումները փոխարինելով ԼԵԴ համակարգի սարքավորումներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն 50 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ ավարտվել հոկտեմբերի վերջին։ Արդեն լուսավորության ցանց ունեն Շողակաթ բնակավայրի 3-րդ, Դրախտիկ բնակավայրի 8-րդ, Ծափաթաղ բնակավայրի առաջին եւ 2-րդ, Ջիլ բնակավայրի 4-րդ եւ առաջին, Աղբերք բնակավայրի առաջին եւ 2-րդ, Արտանիշ բնակավայրի 11-րդ փողոցները։ Լուսավորության ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 4 կիլոմետր։ Տեղադրվել է 133 լուսատու։ Լուսավորության ցանցն աշխատում է ԼԵԴ համակարգով։ «Այս ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթ գյուղն արդեն լուսավորվում է ամբողջությամբ, մնացած գյուղերը՝ մոտ 60 տոկոսով։ Այս բնակավայրերում լուսավորության ցանց կառուցվել է միայն վերջին մի քանի տարիներին, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում»,-մեր զրույցի ընթացքում նշեց Շողակաթ համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին