Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067849.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5751 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 766 հազար 818 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3647 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 78 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 662 է: