Կայացավ «Սեւանի ջրավազանային կառավարման պլանի» նախագծի հանրային երրորդ քննարկումը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սեւանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային հերթական երրորդ քննարկումը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկմանը մասնակցեցին կառավարման պլանի նախագծի ձեռնարկող «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, նույն վարչության աշխատակիցներ, «Սեւան Ազգային պարկ»-ի եւ «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչներ։

Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունը ներկայացրին «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության փորձագետներ Ալեքսանդր Առաքելյանը եւ Մարինե Ոսկանյանը։ Ինչպես նշեցին բանախոսները, Սեւանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ Ջրային նախաձեռնություն` պլյուս Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում։ Նախագծի հիմնական խնդիրներն են՝ մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, Սեւանա լճի ջրային պաշարների քանակական եւ որակական բարելավումը, ջրային պաշարների հետագա վատթարացման կանխումը եւ կայուն ջրօգտագործման խթանումը։

Նախագծի շուրջ հարցադրումներով, դիտողություններով եւ առաջարկություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի, «Գեղարքունիք» ՋՕԸ եւ «Սեւան Ազգային պարկ»-ի ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում առավել մտահոգիչ խնդիր համարվեց Սեւանա լճի ջրերի աղտոտման հետագա կանխումը կոյուղաջրերից, կենցաղային աղբի թափոններից եւ այլ նպաստող գործոններից։ Ամփոփելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը նշեց, որ բարձրացված հարցերը, դիտողություններն ու առաջարկությունները արդյունավետ էին ու բավարար եւ հույս հայտնեց, որ դրանք հաշվի կառնվեն նախագծի հաստատման ժամանակ։

Առաջիկայում Գեղարքունիքի մարզպետարանում կկայանա «Սեւանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի հանրային չորրորդ եւ ամփոփիչ քննարկումը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը