ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 1 մլրդ եվրո կներդնի կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի համար նորարարական տեխնոլոգիաների մշակման գործում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալովՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին, որի ժամանակ նա ներկայացրել է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների վերաբերյալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Նա նաեւ նշել է, որ մինչեւ 2030-ը Եվրամիությունը մտադիր է զրոյացնել Եվրոպայի առնվազն 100 քաղաքներում ածխածնային արտանետումները:

«Ես ուրախ եմ հայտնել, որ ԵՄ-ն այս նախաձեռնության մեջ 1 մլրդ եվրո կներդնի»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ուղղված կլինի այն տեխնոլոգիաների մշակման մեջ մասնավոր ներդրումների առավել լայն ներգրավմանը, որոնք կնպաստեն գլոբալ տաքացման դեմ պայքարին:

«ԵՄ-ն նպատակամղված է կոնկրետ արդյունքների։ Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը կլիմայական չեզոքություն ապահովել Եվրոպայի առնվազն 100 քաղաքներում», - հավելել է ֆոն դեր Լյայենը։ Նա ընդգծել է, որ այս նախագիծն իրականացվելու է «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) նորարարությունների աջակցության եվրոպական ծրագրի շրջանակներում:

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը