Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին:

«ՀՀ-ում սուբվենցիոն ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև ըստ էության 2019-ից մինչև օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: 2018-2020 թթ ընթացքում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախվել է 40.5 մլրդ դրամ ընդհանուր գումար: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կարծում է, որ ՀՀ համայնքները 2 տարվա ընթացքում երբեք այսպիսի ներդրում չեն ստացել: Ավելի քան 50 մլն դոլարը ներդրել է կառավարությունը, 21.4 մլրդ դրամը՝ համայնքները: Ընդ որում, նրա վստահեցմամբ, վերահսկողություն է իրականացվել, որ համայնքները հարկերի հավաքագրումը պատշաճ իրականացվի, բյուջետային կարգապահություն լինի:

«ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ իրենց քաղաքներում ընթացող լայնածավալ շինարարությունները տեղի են ունենում հենց այս սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ կառավարությունը չէր էլ թույլ տա, որևիցե համայնքապետ նստի ու ոչ մի բան չանի: «Մենք առաջին բյուջետային կարգապահությանն ենք հետևել, չենք թողել, որ տարածքները վարձով տան, ու այդ գումարները բյուջե մուտքագրեն: Տասնյակ քրեական գործեր են հարուցվել: Շատերն ասում են՝ ուր է, չդատվեցին: Մարդկանց նստեցնելը մեր նպատակը չէ, բայց այդ քրեական գործերով պրակտիկա է փոխվել, մենք թույլ չենք տվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը,որը 100 հազար դրամով այդ հողը վարձակալության տա: Մենք ասել ենք՝ այդ գումարները բերեք բյուջե»,-ասաց Փաշինյանը:

Հայերեն

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը