Հայաստան

Ավտովթար Բազմաբերդ գյուղի մոտ․ կա երկու զոհ, երկու տուժած

1 րոպեի ընթերցում

Ավտովթար Բազմաբերդ գյուղի մոտ․ կա երկու զոհ, երկու տուժած

Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ փետրվարի 6-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կա երկու զոհ, երկու վիրավոր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 զոհ և 1 տուժած․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորի դին։ Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում