Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին զրկել է հավատարմագրումից

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին զրկել է հավատարմագրումից

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հավատարմագրումից զրկել է ռուս դիվանագետներից մեկին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Interfax»-ը։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Քելինին կանչվել է ԱԳՆ։

«Մենք ՌԴ դեսպանին կանչել ենք բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման, որպեսզի տեղեկացնենք ռուս դիվանագետին հավատարմագրումից զրկելու մասին»,- նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն չի նշել ռուս դիվանագետի անունը, ում հավատարմագրումը չեղարկվել է։

Անգլիական կողմը նշում է, որ այս որոշումը Ռուսաստանի ձեռնարկած քայլերի պատասխանն է։ Մասնավորապես, անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում հավատարմագրումից զրկել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի երկրորդ քարտուղար Ուիլքս Էդվարդ Փրայորին։ Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ նա Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ստանալիս ներկայացրել էր կեղծ տվյալներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում