Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ -ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ խորհրդարանական դիվանագիտության ներուժի զարգացումը՝ անվտանգության միասնական և անբաժանելի տարածք կառուցելու ուղղությամբ շարժվելու, միջազգային կազմակերպությունների և վեհաժողովների հարթակներում երկխոսություն կառուցելու համար ՀԱՊԿ-ում նախագահության օրոք Հայաստանի Հանրապետության հայտարարած առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից՝ վկայակոչելով ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքը, ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները ներառում են նաև ՀԱՊԿ խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ազգային անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մոտարկման և ներդաշնակեցման շարունակական ջանքերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները:

Հայերեն English Русский Türkçe

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով