Հասարակական

Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվել Արթուր Բորիսի Դավիդյանն, ով Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսի 22-ին: Արդեն ՀՀ-ում է»,-ասաց Պապիկյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում