Վրաստանը հերքել է խոսակցությունները ԵՄ հետ առանց վիզային ռեժիմը սառեցնելու հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին «շատ մեծ սուտ» է որակել բրյուսելյան EUobserver պարբերականի տեղեկատվությունն այն մասին, որ Եվրամիության առաջատարն երկրները ծրագրում են քննարկել վրացական կողմի հետ առանց վիզային ռեժիմի սառեցման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դա մեծ սուտ է: Մեզ ոչինչ չի սպառնում, ամեն բան շատ լավ է»,- ասել է Զալկալիանին: Նա հայտնել է Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը վերջին շրջանում նվազել է: ԱԳ նախարարը հավելել է նաև, որ առանց վիզային ռեժիմի՝ վրացական կողմի պարտականությունները դրական են գնահատվել, ուստի այդ մեխանիզմի սառեցման անհրաժեշտություն չկա:

EUobserver-ը գրել է, որ ԵՄ առաջատար երկրները, մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, աշխատանքային խմբերի մակարդակով քննարկումներ են իրականացնում Ուկրաինայում, Վրաստանի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների հետ առանց վիզային ռեժիմները սառեցնելու վերաբերյալ՝ կապված այդ երկրների քաղաքացիների կողմից ԵՄ միգրացիոն նորմերը խախտելու զանգվածային դեպքերի հետ: Ըստ պարբերականի տվյալների՝ Վրաստանից փախստականների ու ապաստան հայցողների թիվը 2021 թվականի ամռանը, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 51 տոկոսով, իսկ Մոլդովայից՝ 429 տոկոսով:

Հայերեն Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես