Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-17 հավաքականը զիջեց Ղազախստանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչ 17 տարեկանների ընտրանին կրկին պարտվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 29-ին՝ խորվաթական Սեսվետե քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի B լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Ղազախստան-Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին համառ պայքարում զիջեց մրցակցին 1:2 հաշվով:
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով․ 1․ Էլլա դե Կրույֆ, 2․ Տատյանա Գրիգորյան, 5․ Աննա Մարգարյան, 8․ Թամարա Սահակյան (18․ Վանե Դերդերյան, 46), 9․ Միլենա Սայադյան, 10․ Լուսինե Կոստանյան, 11․ Հասմիկ Գրիգորյան, 14․ Դիանա Մելիքբեկյան (ա), 15․ Արինա Գալստյան (7. Արինա Ամիրյան, 41), 17․ Ֆրանչեսկա Խաչատուրյանց, 20. Լարա Քասաբյան։