ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը եղել է համայնքների խոշորացման գործընթացի ջատագովը․ Գնել Սանոսյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը անհասկանալի է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ համայքների խոշորացմանը վերաբերող հարցի քննարկմանը չմասնակցելը և բոյկոտելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից Գնել Սանոսյանը նշեց, որ մինչև նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը, ընդդիմադիր ուժերի կողմից եղել են բազմաթիվ քննարկումներ և հարցադրումներ, բայց ոչ անօրինական լինելու կոնտեքստում։

«Այս կողմից գործընկերները (նկատի ունի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին.-խմբ․), ովքեր չեն մասնակցում այս ամբողջ գործընթացին, եղել են գլխավոր նախաձեռնողները։ Այսինքն՝ միավորման և խոշորացման գործընթացը եղել է 2016 և 2017 թվականներին։ Մեր իշխանությունը փորձել է որոշակի բարելավել այս նախագիծը, փոխել, եղած փորձի հիման վրա ավելի լավ տեսք տալ դրան։ Միավորման, խոշորացման գործընթացը շարունակվում է, այնպես որ գործընկերներից շատերը եղել են այս պրոցեսի մաս, նույնիսկ մեր գործընկեր դաշնակցության անդամ Դավիթ Լոքյանը (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար .– խմբ․) եղել է այս ամենի նաև ջատագովը»,- ընդգծեց Սանոսյանը։

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացում:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից