Միջազգային

ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարական մշակումների անցկացման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

Նա ընդգծել է, որ սա նոր նախաձեռնություն է: «Մենք պարզ բանավոր համակարգումից անցում ենք կատարում ավելի լուրջ ինտեգրման»,- հայտարարել է Բորիսովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում