Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ին նշվում է Ժողովրդավարության համաշխարհային օրը:

-1812 թ. սեպտեմբերի 15-ին Նապոլեոնի բանակը մտնում է Մոսկվայի Կրեմլ:

-1821 թ. սեպտեմբերի 15-ին Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան եւ Սալվադորը միասին անկախություն հռչակեցին Իսպանիայից:

-1918 թ. սեպտեմբերի 15-ին սկսվում են Բաքվի հայ բնակչության համատարած ջարդերը:

-1935 թ. սեպտեմբերի 15-ին նացիստական Գերմանիան ընդունում է նոր՝ սվաստիկայով դրոշը:

-1997 թ. սեպտեմբերի 15-ին սկսեց աշխատել «Google» որոնողական համակարգը:

-2000 թ. սեպտեմբերի 15-ին Սիդնեյում բացվեցին 27-րդ Օլիմպիական խաղերը:

-1899 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Այծեմնիկ Ուրարտուն՝ հայ խորհրդային քանդակագործ։ 1956-ից՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1960-ից՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ կին քանդակագործն է:

-1954 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Հրանտ Դինքը՝ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով եւ թուրքերենով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

-1971 թ. սեպտեմբերի 15-ին ստեղծվեց «Գրինփիս» ընկերությունը. միջազգային հասարակական բնապահպանական կազմակերպություն է, որը հիմնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ Դեյվիդ Մաքթագգարտի կողմից: Հիմնական նպատակը՝ հասնել գլոբալ էկոլոգիական խնդիրների լուծմանը, այդ թվում՝ հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը գրավելով դրանց վրա։ «Գրինփիսը» գոյություն ունի միայն կողմնակիցների նվիրատվությունների շնորհիվ եւ սկզբունքորեն չի ընդունում ֆինանսական օգնություն պետական կառույցներից, քաղաքական կուսակցություններից կամ բիզնեսից։

-1905 թ. սեպտեմբերի 15-ին ծնվել է Վարդան Աճեմյանը՝ հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951)։

Ա. Հ.

Հայերեն

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ, ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Ապրիլի 15-ի միջոցառումների անոնս

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անընդունելի են Իրանի համար․ Բաղայի

ՀՀ ՄՔԾ-ի Զանգերի կենտրոնը քաղաքացիներին մատուցելու է բարձր որակի ծառայություններ

Չինաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համակարգել գործողությունները՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի

Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսում մաքսատուրքերի շուրջ

Կալասը հայտարարել է մինչև 2027 թ. պաղեստինցիներին 1,6 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ հատկացնելու մասին

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի

Ալժիրը վտարել է 12 ֆրանսիացի դիվանագետի

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները ստորագրել են համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր