Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062678.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 570 հազար 493 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 668 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7 977 է: