Միջազգային

ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը շարքից հանել Է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել Է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք նախընտրել ենք, որպեսզի համակարգերն (օդանավակայանի հակահրթիռային անվտանգության ապահովման) աշխատեն մինչեւ վերջին րոպեները, դրանք բարդ համակարգեր են, որոնց կազմատումը երկար ժամանակ Է պահանջում եւ տեխնիկապես դժվար Է, ուստի մենք շարքից դուրս ենք բերել, որպեսզի դրանք այլեւս երբեք չօգտագործվեն, մենք ավելի կարեւոր ենք համարել մեր զինվորականների դուրսբերումը, քան համակարգերը»,-Մաքքենզին ասել Է տեսակապով անցկացված ճեպազրույցում: Նա նաեւ հայտնել Է, որ մտադիր են եղել շարքից դուրս բերել 26 ռազմական ավտոմեքենա եւ 73 ինքնաթիռ:

«Դրանք երբեք կրկին չեն թռչի»,-ասել Է գեներալը: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: ԱՄՆ-ի զինվորականները եւ դիվանագետները պլանավորել են մինչեւ օգոստոսի 31-ը ավարտել կազմակարպված տարհանումը եւ լքել երկիրը, բայց խոստացել են շարունակել աջակցությունն այն օտարերկրացիներին ու ռիսկի խմբի տեղի բնակիչներին, ովքեր կցանկանան ավելի ուշ մեկնել: Օգոստոսի 30-ին Պենտագոնը հայտարարել Է այն մասին, որ ամերիկացի բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում