Հասարակական

Հայաստանը ստացել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ստացել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը՝ 15 000 անձի համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ շեշտելով, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է:

«Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ներկրված խմբաքանակն, ըստ աղբյուրի, այժմ մաքսազերծվում է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում