Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 357 նոր դեպք, առողջացել է 269 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, առողջացել է 269 քաղաքացի, գրանցվել է մահվան 11 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6584 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 446 731-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն առողջացման, 4713-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է:

Հայերեն العربية English Русский

Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

«Նոա»-ի մարզչի կարծիքով` իր թիմն արժանի էր գավաթի եզրափակիչ խաղում հաղթանակի

ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Գնդակով վատ խաղ ցուցադրեցինք. Վարդան Մինասյանը` «Արարատ-Արմենիա»- «Նոա» հանդիպման մասին

ԱՄՆ-ն հույս ունի, որ Սիրիայի նոր կառավարությունը կկայունացնի երկիրը

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

«Նոա»-ն պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում