Խմելու ջրից թունավորվել է 9 մարդ. հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021թ. օգոստոսի 11-ին, ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Փաշինյան

Պետք է ռելիկտային գործելակերպից անցում կատարենք պետության հարատևության գործելակարգին․ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան ինդեքսները աճել են - 21/01/25