Հասարակական

Կենդանիներին ջրելու նպատակով լճակից ապօրինի ջրառ իրականացնու համար քաղաքացին տուգանվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից «Կարմիր ավազ» կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ. Խուդոյանը, կենդանիներին ջրելու նպատակով, լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է:

Խուդոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի չափը կազմել է 150.000 ՀՀ դրամ:

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին