Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին երդման արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա», - նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:

Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ է: «Իսլամական Հանրապետությունը, ըստ Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի ֆաթվայի (կրոնական կարգադրություն), արգելում է միջուկային զենքը, և այդ զինատեսակին տեղ չկա երկրի պաշտպանական ռազմավարության մեջ», - ասել է Ռայիսին:

Հայերեն

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև