Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով (լրացվում է)

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքը այս պահին արգելափակված է շինությունից դուրս գտնվող ավտոբուսի կայանում տեղի ունեցած կրակոցների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի անվտանգության ծառայությանը:

19:44

Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: Պենտագոնի շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության կողմից: Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան գնալուց:

20:07

Տեղական ARLnow հեռուստաալիքը, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, հայտնել է, որ Պենտագոնի մոտակայքում (Վիրջինիա նահանգ) տեղակայված տրանսպորտային հանգույցի տարածքում հրաձգության հետևանքով տուժել է երեք հոգի: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: Տուժածներից մեկը ոստիկանության սպա է:

20:40

Տեղական WDVM հեռուստաալիքը, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հաղորդել է, որ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ սպանվել է: Տուժածների թվում է կրակ բացած չարագործը: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ կրակոցների պատճառով իշխանությունները դադարեցրել են Վաշինգտոնի մետրոյի գնացքների երթևեկումը «երկնագույն» ճյուղով, որն անցնում է Պենտագոնի համալիրի մոտով:

21:46

Պենտագոնի աշխատակիցները կրակոցների միջադեպից հետո վերադառնում են իրենց աշխատավայր, սակայն ոստիկանները, հրշեջները և բժիշկները շարունակում են հերթապահել տեղում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայերեն English Русский

Ստամբուլում յոթհարկանի շենք է մասնակի փլուզվել․ նախնական տվյալներով՝ կա 2 զոհ

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտայի 98 տոկոսն օգտագործվել է դիլեր չհանդիսացող ներմուծողների կողմից

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն

Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Ստեղծվել է ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական հանձնաժողով

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա

Թբիլիսիում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թբիլիսիում

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

ՀՀ ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր