«Խաղաղություն աշխարհին 2021» առցանց միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը Հայաստանինն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:

Շնորհավորում ենք՝

  • «Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
  • «Գեղարդ» երգեցիկ խմբին և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու, ինչպես նաև՝ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:

Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին՝ մրցույթի բազում տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին արժանանալու համար.

I փուլում՝

  • Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
  • Անահիտ Պապայան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor) II փուլում՝
  • Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor)

Տարածաշրջանում եզակի երկիր ենք՝ ունենալով հսկայական ուրույն երգչախմբային ժառանգություն և բացառիկ երգչախմբային մշակույթ:

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և մշակութային հաղթանակներ մեր չքնաղ երգչախմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում