Հասարակական

Գեղարքունիքում հացհունձը սկսվել է չափազանց ցածր արդյունքներով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացհունձը, սակայն հնձված առաջին հեկտարները ցածր արդյունք են ապահովում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, այս տարվա մայիս-հունիս ամիսներին գրանցված տեւական երաշտը ծանր հետեւանքներ է թողել մարզի հողագործների եւ անասնապահների համար, եւ այժմ մարդիկ հավաքում են այն, ինչ հնարավոր է փրկել հացահատիկի արտերից ու խոտհարքերից։

«Հացհունձը սկսվել է ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ՝ գարնանացան գարու արտերում։ Հավաքվում է սպասված բերքի հազիվ 30-40 տոկոսը։ Շատ արտեր էլ մինչ բերքահավաքի մեկնարկը հնձվել են անասնակերի տակ, քանի որ բնական աճ չեն ապահովել ու չեն հասկակալել։ Լավ արդյունք հնարավոր է ակնկալել միայն հացահատիկի այն արտերից, որոնք ոռոգվել են, սակայն դրանց ծավալները համեմատաբար քիչ են։ Մարդիկ հնձում են բոլոր այն տարածքները, որտեղ հնարավոր է հնձել՝ անասնակերի պաշարները գոնե նվազագույն չափով ապահովելու համար»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ շինություններ են քանդվել

ՀՀ ՄԻՊ-ն մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը

ՄԱԿ-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք անվտանգության միջազգային հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրի արբիտրաժային փորձին

Կայացել է Երևանի հ. 156 հիմնական դպրոցը Զորայր Խալափյանի անունով կոչելու արարողությունը

Թրամփն ասել է, որ ԵՄ-ն հանդիպում է պահանջում առևտրային պատերազմի սրման պայմաններում

Պոլիտեխնիկը քաղաքապետ Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի  նախագիծը

Ավելի քան 60 մարդ է վիրավորվել Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով

Բեռլինում կխստացվեն անվտանգության միջոցառումները Զելենսկու այցի ժամանակ

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ