Երևանի քաղաքապետի որոշումներով ինքնակամ շինություններ են քանդվել
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան 24 հասցեին հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության տեղադրված մետաղական շինությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի մեկ այլ որոշմամբ ապամոնտաժվել է նաև Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի հ.47/3 հասցեին կից գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության կառուցված շինությունը:
Ըստ աղբյուրի՝ ապամոնտաժման աշխատանքները շարունակական են: