Երևան

Պոլիտեխնիկը քաղաքապետ Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի  նախագիծը

2 րոպեի ընթերցում

Պոլիտեխնիկը քաղաքապետ Ավինյանին է ներկայացրել դպրոցականների համար «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» կենտրոնի  նախագիծը

Կրթական էկոհամակարգ՝ դպրոցականների համար. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հերթական նախագիծն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, համալսարանի  ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ STEAM (ԳՏՃԱՄ-գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) կրթական միջավայրը կմիավորի տեխնոլոգիական կրթությունը, գիտությունը, արվեստը և ձեռներեցությունը՝ պատրաստելով ապագայի նորարարներին։ Կենտրոնը կունենա բնական գիտությունների, ծրագրային և ապարատային ճարտարագիտության, արհեստանոցների ու արվեստանոցների լաբորատորիաներ ու թվային սենյակներ: Գոռ Վարդանյանը նաև նշել է, որ STEAM կենտրոնը ոչ միայն կրթական նշանակություն ունի, այլև կարող է Երևանը դիրքավորել որպես բարձր տեխնոլոգիական և մարդկային ներուժի առաջնորդության հանգույց։

Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները զգալի դեր ունեն հատկապես դպրոցականների շրջանում՝ և՛ կրթական, և՛ սոցիալական, և՛ մշակութային տեսանկյունից։ Նա հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է կանգնել նմանատիպ ցանկացած նախաձեռնության կողքին, որը նպաստում է ինչպես պատանիների կրթությանը, այնպես էլ ինքնազարգացմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում