Երևան

Կայացել է Երևանի հ. 156 հիմնական դպրոցը Զորայր Խալափյանի անունով կոչելու արարողությունը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Երևանի հ. 156 հիմնական դպրոցը Զորայր Խալափյանի անունով կոչելու արարողությունը

Ամիսներ առաջ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի հ. 156 հիմնական դպրոցն անվանակոչվել էր հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կրթօջախը մայիսի 27-ին հանդիսավորությամբ է նշել անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: 

Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել երաժշտական և պարային ելույթներով, ներկայացրել հատվածներ գրողի ստեղծագործություններից:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում