Շողակաթ գյուղում բացվեց Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ գյուղում հանդիսավորությամբ բացվեց հանրահռչակ շանսոնյե, երգահան Շառլ Ազնավուրի անունը կրող այգի-պուրակը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ եւ հյուրեր։ Միջոցառմանը նախորդեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը 2021 թվականի առաջին կիսամյակում մարզում կատարված աշխատանքների մասին, որն անցկացվեց այգի-պուրակը տարածքում։

Ինչպես ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, այգի-պուրակը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիսից եւ ավարտվել այս տարվա հունիսին։ Այգի-պուրակում անցկացվել է շատրվանային եւ լուսավորության համակարգ, կառուցվել բեմական հատված եւ տեղադրվել Շառլ Ազնավուրի կիսանդրին` քանդակագործությամբ Գերասիմ Շահվերդյանի։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 860 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը`Շողակաթի համայնքապետարանը։

Այս տարի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով Շողակաթի համայնքապետարանի կողմից լրացուցիչ ներդրվել է 12 միլիոն 400 հազար դրամ։ Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակի եւ կիսանդրու բացման օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը։ Շառլ Ազնավուրի կիսանդրու եւ այգի-պուրակի բացման պատիվը վերապահվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանին։ «Ինչու նորակառույց այգի-պուրակը կոչվեց մեծն Ազնավուրի անունով։ 2018 թվականին, երբ Ֆրանկոֆոն միջոցառումները տեղի էին ունենում Հայաստանում, մենք համայնքով որոշեցինք հատուկ հրավերով հյուրընկալել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ մեր ականավոր հայրենակից Շառլ Ազնավուրին։ Սակայն փոխարենը ստացանք Ազնավուրի մահվան բոթը, եւ մեր նպատակն անկատար մնաց։ Այն իրականացավ միայն այսպես, Ազնավուրն այս կերպ ու իր հավերժ ներկայությամբ է հյուրընկալվել մեզ»-նշեց Սուլիկո Շուշանյանը։

Ներկաների հետ տպավորություններով կիսվեց նաեւ մարզպետ Գնել Սանոսյանը։ «Շատ ենք կարեւորում նման կառույցների անհրաժեշտությունը։Սա մի գեղեցիկ միջավայր է, որտեղ հնարավոր է կազմակերպել մշակութային միջոցառումներ, զբոսնել ու հանգստանալ, անցկացնել հետաքրքիր ժամանց։Մենք այս պատերազմից հետո նման կառույցներ պիտի շատ ունենանք, որպեսզի կարողանանք փոխել մարդկանց համակած տխուր տրամադրությունները։ Համոզված եմ, որ Ազնավուրի անունը մշտապես կոգեշնչի այս համայնքի երեխաներին` կրթվելու, մեր հայրենիքի համար պիտանի մարդիկ դառնալու համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։

Ներկաներին Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին Շողակաթի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին