Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել. նա գտնվում է ապաքինման փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է պաշտոնական Վատիկանը:

Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը վիրահատվել է հաստ աղիքի խնդիրների հետ կապված: Նա դեռ բուժհաստատությունում կմնա ևս 5 օր: Նշվում է, որ 84-ամյա Ֆրանցիսկոս պապն իր տարիքի համեմատ առանձնանում է առողջական լավ վիճակով:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բուժվում է «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցում:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում