Գյումրիում  բացվեց պատերազմում հերոսացած Կարեն Սարգսյանի անվան պուրակ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Անի թաղամասում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած 23-ամյա Կարեն Սարգսյանի անվան պուրակ։

Կարենը հրթիռահրետանային համակարգի օպերատոր էր, եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Մեխակավանում, Ասկերանում, Մարտունիում։ Հերոսը նահատակվել է նոյեմբերի 2-ի լույսի 3-ի գիշերը Մարտունու համար մղվող մարտերում։

«Արմենպրես»-ին պատմելով եղբոր մասին՝ Լյովա Սարգսյանը նշեց, որ թեև երկուսով նույն օրն են կամավորագրվել՝ հոկտեմբերի 2-ին, սակայն ռազմաճակատ գնալու Կարենին ավելի շուտ են կանչել՝ ամեն օր գնացել է զինկոմիսարիատ ու պահանջել իրեն ամեն գնով, արագ ուղարկել Արցախ:

Մայրը՝ Սիլվա Սարգսյանը նշում է՝ որդին, մինչ այս մասնակցել էր նաև ապրիլյան պատերազմին, նա այդ ժամանակ եղել է ժամկետային զինծառայող՝ հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար և իր ցուցաբերած հերոսության համար ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանն ու արժանացել ավագ սերժանտի կոչմանը։ «Ասում էինք՝ Կարեն ջան, դու մեզ ես պետք, ասում էր՝ չէ, մամ, ես 18 տարեկանների կողքին պիտի լինեմ, ես պատերազմի դաշտում եմ պետք, եթե մնամ, դուք հանգիստ չեք ապրի։ Թողեց մեզ ու գնաց՝ դարձա իր ճանապարհին հավերժ սպասող, աչքս ճանապարհին է։ Ապրիլյան պատերազմին էլ մասնակցել էր, այդ ժամանակ ոտքը վիրավորվել էր, բայց հոսպիտալից փախել էր մարտի դաշտ, թե հիվանդ պառկելու ժամանակը չէ, ինքը տղաներին է պետք։ Ապրիլյանից հետո էլ ասում էր՝ մամ ջան, ես պատերազմ տեսել եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում, բայց իրականում չգիտեր, որ կրակը երկնքից թափվում էր։ Հայրենիքը վեր դասեց բոլորիցս, իր կյանքից առավել արժևորեց հայրենիքը»,- «Արմենպրես»-ին պատմում է մայրը՝ տիկին Սիլվան։

Եղբայրների ցանկությամբ, Կարենի հիշատակը հավերժացնող պուրակը բացվել է այն տարածքում, որտեղ մանկության տարիներին սիրել է խաղալ Կարենը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26