ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է դաշինքի ֆեյսբուքի էջում:
«Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին»,- նշված է հաղորդագրությունում։