Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒևՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ռուստամ Բադասյանը ողջունել ու շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը բարձր է գնահատում Ռուստամ Բադասյանի մասնակցությունը այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին։ Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանն ու Ճապոնիան պետք է ավելի սերտացնեն հարաբերությունները, քանի որ ինքը տեսնում է դրա ներուժը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների և մշակութային ոլորտներում և, չնայած կառուցվածքային ու համակարգային տարբերություններին՝ նաև դատաիրավական ոլորտում։

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլար հումանիտար օգնության համար և անդրադարձել Կոնգրեսի մասնակցության արդյունքներին ու ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկած համագործակցության լայն օրակարգին, մասնավորապես՝ պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում Ճապոնիայի լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությանը։

Հանդիպման ավարտին կողմերն անձնական ներդրման պատրաստակամություն են հայտնել՝ ի շահ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունների զարգացման։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան