ՀՖՖ-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև 2022 թվականի ավարտը երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կապարոսը գլխավորում է հավաքականը 2020 թվականի մարտից:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի էԲիլբաոյի«Ատլետիկում»,«Դեպորտիվոյում» և հատկապես«Սևիլյայում» մարզչական աշխատանքով:«Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան

Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984

Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986

Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989

Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990

Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992

Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993

Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995

Մորալո (Իսպանիա) – 1995-1996

Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999

Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000

Վիլյառեալ (Իսպանիա) – 1999

Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005

Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007

Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011

Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011

Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013

Լևանտե (Իսպանիա) – 2013-2014

Գրանադա (Իսպանիա) – 2014-2015

Օսասունա (Իսպանիա) – 2016-2017

Ալ Ահլի (Քաթար) – 2017

Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018

Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019:

Հայերեն العربية English

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը