Վահան Քերոբյանը պատրաստ է շարունակել գործունեությունը կառավարությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանին անձամբ չի ճանաչում, ճանաչում է Գուրգեն Արսենյանին, որն իր ճանաչած բացառիկ հայրենասեր մարդկանցից է:

«Նրա հետ իմ արժեքային համակարգն ամբողջությամբ սինխրոն է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՔՊ-ի ցուցակում նրանց ընդգրկվելը:

«Ես վստահ եմ, որ պարոն Արսենյանի մասնակցությունը պետական կառավարմանը միայն օգուտ է տալու հայ ժողովրդին: Վստահ եմ նաև, որ ոչ մի օգուտ չի տալու իր բիզնեսին, որովհետև ինքն ինքնաբավ մարդ է ու որևէ լրացուցիչ փող աշխատելու կարիք բացարձակապես չունի:

Հայաստանի օրենքներով արգելված չէ, որ որևէ մարդ ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում: Ես ինձ միշտ վատ եմ զգացել, որ քաղաքականությունն ու բիզնեսը տարանջատելիս այնպիսի տպավորություն է եղել, որ բիզնեսմենները հանցագործ են: Եթե Վահան Քերոբյանը բիզնեսմեն է, հետո նրան առաջարկում են նախարար, նա գալիս է ու սկսում է հարստանալ աչքի առաջ, ապա նա օրենքներ է խախտում ու պետք է պատասխան տա: Իսկ եթե նա գալիս է, ամբողջ օրն աշխատում է ազգի համար ու տեղյակ էլ չէ, թե իր բիզնեսը ոնց է գնում, դա նույնն է, որ ուրիշ այլ մարդիկ գային ու աշխատեին»,- ասաց Քերոբյանը:

Հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ շարունակել իր աշխատանքը կառավարությունում, Վահան Քերոբյանը պատասխանեց. «Եթե հնարավորություն լինի շարունակելու, ծառայելու ժողովրդին, ապա ես պատրաստ եմ»:

Հայերեն

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված