Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» առաջիկա անելիքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը 8-րդ գումարման ԱԺ-ում չի լինի, որոշակի դադար կվերցնի՝ վերլուծելու անելիքները, հետո կվերադասավորի ներքին կառույցները, աշնանը կդիտարկի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հնարավորությունը, միաժամանակ ուժերի ներածին չափով կանի ամեն ինչ՝ ծառայելու պետության շահերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում:

Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ԼՀԿ-ին՝ վստահեցնելով, որ իրենց քվե տվողները չեն զղջա: Նա հույս հայտնեց, որ 8-րդ գումարման ԱԺ-ում ընդգրկված ուժերը ի շահ պետականության կգործեն: «Ընդունելով ընտրությունների այդ արդյունքները՝ շարունակելու ենք արտախորհրդարանական մեր գործունեությունը»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ արտերկրում ունեցած իրենց խողովակներն ակտիվ կօգտագործեն պետության համար: «Կապ չունի՝ խորհրդարանական ուժ ես, թե արտախորհրդարանական: Այն ամենը, ինչը կուսակցությունը որպես քաղաքական կապիտալ ունի, ավելի է զարգացնելու և ծառայեցնելու է մեր ազգային պետական շահերը սպասարկելուն»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը՝ Մարուքյանը հիշեցրեց, որ Փաշինյանն է նախաձեռնել հանդիպումներ՝ ընտրություններին մասնակցած ուժերի հետ: «Մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում՝ որևէ քաղաքական ուժի ղեկավարի կամ պետության ղեկավարի հետ: Եվ հանդիպման ժամանակ նա ասել է՝ կա արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձևաչափ ստեղծելու գաղափար, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի լինի: Ես էլ ասացի՝ երբ կստեղծվի, կքննարկենք»,- նշեց Մարուքյանը:

Հանդիպման ընթացքում աշխատանքի առաջարկի հետ կապված որևէ քննարկում չի եղել, ինքն էլ չի ակնկալում: Մարուքյանն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, սակայն վստահեցնում է, որ իր ուժերի ներածին չափով ծառայելու է պետությանը: Նա աշխատանք չի փնտրում հիմա: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու՝ վերաիմաստավորելու ներքին համակարգը, կառույցները վերադասավորելու իմաստով, բայց հավելեց նաև, որ մի փոքր հանգստանալու կարիք ունեն: «Տան երես չենք տեսել ոչ մեկս՝ ոչ միայն այս քարոզարշավի պատճառով: Մեզ նաև որոշակի դադար է պետք՝ իմաստավորելու, վերլուծելու մեր անելիքները»,-ասաց նա:

Աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ, օրինակ, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում: «Կտեսնենք, որտեղ նորմալ վիճակ ունենք, որտեղ կառույցը, թիմը ուժեղ են, ամբիցիա ունեն՝ մտնելու պրոցեսի մեջ, անպայման կմտնենք, որտեղ չէ՝ կսպասենք»,-նշեց նա:

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ