Ըստ Մարուքյանի՝ ընտրությունները վերածվել են հանրաքվեի՝թույլ չտալու նախկին իշխանությունների վերադարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ընտրությունները վերածվել են հանրաքվեի, մարդիկ վերահաստատել են հեղափոխությունը, ձայն են տվել գործող իշխանությանը՝ նախկինների վերադարձը թույլ չտալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Իրականում ժողովուրդը մեր գաղափարները շատ լավ ընդունեց: Սակայն մի բան է ընդունել, մի բան է՝ գնալ քվեարկել դրա համար: Քվեարկությունը տեղի է ունենում որոշակի համակրանքների, վախերի արդյունքում: Սա խորհրդարանի ընտրություն չդարձավ: Վերջին պահին դա դարձավ հանրաքվե: Գործող և նախկին իշխանության բարձրախոսներն ավելի ուժեղ էին, քան մերը, մեր ձայնն այդ արանքում խլացվեց: Իսկ այդ բարձրախոսներով ինչ էր ասվում. նրանք ասում էին՝ հեղափոխությունը վատ է, սխալ է եղել, այս կողմից ասում էին՝ լավ է, շարունակելու ենք հեղափոխությունը: Քանի որ մեր ժողովուրդն արել է այդ հեղափոխությունը, և մոտ 90 տոկոսը մասնակցել է հեղափոխությանը՝ սփյուռքում, Հայաստանում, բնականաբար, ժողովուրդը պետք է վերահաստատեր, դա ակնհայտ էր: Մարդիկ գնացին և վերահաստատեցին հեղափոխությունը»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ պատերազմը և հեղափոխությունն իրար հետ որևէ կապ չունեն, նախկին իշխանությունը փորձել է հեղափոխությունը կապել պատերազմի պարտության հետ, բայց դրանց կապը չկա: «Փաստ չկա, որ դրանք իրար հետ կապ ունեն: Եվ ժողովուրդն էլ իր քվեարկությամբ ցույց տվեց, որ դրա կապը չկա: Մարդիկ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով, նրանից դժգոհ լինելով էլ անգամ՝ նրան ընտրեցին, որ նրանք (նախկին իշխանությունները- խմբ.) չգան»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը համոզված է, որ մինչև քվեարկությունից առաջ վերջին 3 օրը ԼՀԿ-ն ունեցել է անցողիկ տոկոսներ: Այդ ամեն ինչը փոխվել է վերջին երկու օրվա մեջ՝ վախերի տակ: Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը տեսնելուց հետո՝ շատ մարդիկ մտածել են, թե նախկին իշխանությունը կարող է հետ գալ և փոխել են իրենց որոշումը, ձայնը տվել իշխանությանը: Մարուքյանի խոսքով՝ այս մասին քաղաքացիները բարձրաձայնել են, օրինակ, իրենց Եղեգնաձորի գրասենյակում: Նա հիշեցրեց՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյանին կոչ է արել մի կողմ անցնել, որ գործող իշխանությունը չվերընտրվի:

«Զարգացումները եկան, հասան այն կուլմինացիային, որ մարդկանց մեջ մի վախ մտավ, որ նրանք գալիս են, իսկ ես միշտ ասել եմ, որ գալու հնարավորություն չունեն, կարող են ընդամենը մի լավ խմբակցություն ունենալ»,-ասաց Մարուքյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 53.92 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: Սակայն, ավելի ուշ ընտրատեղամասերում ընդդիմության պահանջով քվեների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով, «Պատիվ ունեմ» դաշինքինը՝ 5-ով:

Հայերեն

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ