Արայիկ Հարությունյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հունիսի 23-ին հրավիրել է խորհրդի նիստ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու հարցը, որը պայմանավորված է գործող կազմի լիազորությունների ժամկետը լրանալու հանգամանքով, ինչպես նաև բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու և շենքային պայմանների լուծման հետ կապված հարցերը։

Ի լրումն օրակարգում ընդգրկված հարցերի՝ նախագահը հանձնարարել է ԱՀ պետնախարարին առաջիկա ժամանակահատվածում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախում բարձրագույն կրթական ոլորտի զարգացման ընդհանուր քաղաքականության, ինչպես նաև այդ ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման հարցերով։ Երկրի ղեկավարը հանձնարարել է նաև ուսումնասիրել արցախցի ուսանողների համար Արցախից դուրս բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ձևավորման ուղիներն ու միջոցները։ «Կրթությունը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է, այդ իսկ պատճառով ցանկացած կրթական ծրագիր պետք է իրականացվի միայն կարիքների գնահատման և առկա հնարավորությունների ու խոչընդոտների խորքային հետազոտության արդյունքում»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Հայերեն

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր