Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյանն անդրադարձավ համերաշխության կոչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 21-ի հանրահավաքի ելույթում չի տեսել հստակ համերաշխության կոչ և ցանկություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վանեցյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:

«Չես կարող համերաշխության կոչ անել, միաժամանակ ասել՝ բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, այս ենք անելու, այն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող: Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է համերաշխություն մեր հասարակության մեջ, հանգստություն մեր երկրին, ապա իր քայլերով և իր գործողություններով պետք է շատ կարճ ժամանակահատվածում ցույց տա, որ ինքը փոխվել է»,- հավելեց Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենի կարծիքով` երեք տարիների ընթացքում Փաշինյանի կոչերը, հայտարարությունները և իրողությունները էապես տարբերվել են իրարից:

«Եթե Նիկոլ Փաշինյանը կփորձի իրապես բերել մեր երկրին համերաշխություն ու հանգստություն, ես միայն ուրախ կլինեմ: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա: Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ կարողանում է փոխվել, կարողանում է դառնալ իրապես պետական գործիչ, որին ես չեմ հավատում, ապա իհարկե, մենք պետք է գործենք այլ տրամաբանությամբ»,- եզրափակեց Վանեցյանը:

ՀՀվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի առավոտիցխորհրդակցություններ է սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին: Նա նման երկխոսության կոչ արեց նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն են ունեցել:

Հայերեն

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ