Սիրված երգիչները մեկ բեմում. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական երաժշտության երեկո կանցկացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը, տենոր Հայկ Վարդանյանը և բարիտոն Ակսել Դավեյանը հունիսի 29-ին ելույթ կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Կոնցերտմայստերը Կատարինե Հովսեփյանն է։ Համերգին մասնակցում է թավջութակահար Անժելա Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Պյորսելի, Մասկանիի, Վերդիի, Պուչինիի, Տոստիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի լավագույն վերդիական սոպրանոներից մեկն աշխարհում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տենոր Սերգեյ Դանիելյանի դասարանում, այնուհետև Փարիզի «Բաստիլ» օպերայի ակադեմիայում: Լոնդոնի Թագավորական օպերայում համագործակցել է Անտոնիո Պապանոյի և Յոնաս Կաուֆմանի, Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ Ջեյմս Լիվայնի, Յանիկ Նեզե-Սեգենի և Պլասիդո Դոմինգոյի հետ: Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Իսպանիայի առաջատար օպերային թատրոններում և փառատոններում ներկայացել է «Դոն Կառլոս», «Մադամ Բաթերֆլյայ», «Բոհեմ», «Օթելլո», «Տրավիատա», «Իոլանտա», «Ադրիանա Լեկուվրյոր», «Տրուբադուր», «Սիցիլիական ժամերգություն» և տասնյակ այլ օպերաներում գլխավոր դերերգերով:

Ակսել Դավեյանը 2012-2018 թվականներինսովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասական վոկալի բաժնում, Աննա Մուսայելյանի դասարանում։ 2018-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում, ԵՊԿ դոցենտ Առնոլդ Քոչարյանի դասարանում։ 2019-ին արժանացել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի 1-ին կարգի մրցանակի։ 2020-ին «Դասական երգեցողություն» անվանակարգում արժանացել է Պողոսյան երիտասարդական մրցանակի: 2021-ին հանդես է եկել Մալատեստայի դերերգով ԵՊԿ օպերային ստուդիայում բեմադրված «Դոն Պասկուալե» օպերայում:

Հայկ Վարդանյանի օպերային կարիերան սկսվել է 2019-ին, Միլանում, «Տրավիատա» օպերայում Ալֆրեդո Ժերմոնի դերերգով: 2012-ից սովորում է Գայանե Բադալյանի դասարանում, 2017-ից սկսած զուգահեռ կատարելագործվում է Միլանում՝ Ջանֆրանկա Օստինիի դասարանում: 2018-2019 թվականներին ելույթներ է ունեցել Իտալիայի տարբեր քաղաքներում: 2021 թվականին մենահամերգներով հանդես է եկել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Լուիզ Սիմոն-Մանուկյան» սրահում, մասնակցել է դիրիժոր Յուրի Դավթյանի հիշատակին նվիրված համերգին Ազգային ակադեմիական օպերային թատրոնում: 2019-ից ղեկավարում է ԵՊԿ օպերային ստուդիան, 2020-ից՝ Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը:

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին