Հայաստանը մերժեց փողը և ընտրակաշառքը. Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է արտահերթ ընտրություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայաստանը մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին քաղաքական գործիչը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Ժողովուրդը Հայաստանում մերժեց փողը և ընտրակաշառքը, մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան։ Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ ապրելու, ազատ խոսելու, ազատ գործելու և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։ Հայաստանում այլևս անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը»,-նշել է նա։

Շնորհավորելով և ՔՊ-ին և «Հայաստան» դաշինքին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է արձանագրել մի բան՝ ի վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ քաղաքացու քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը և, ըստ որում, անկախ նրանից ինչքանով և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները։

Արթուր Բաղդասարյանը կարևոր է համարել ապագայում քաղաքական դաշտում հնարավոր փոփոխությունները: Նա հիշեցրել է իր՝ նախկինում արված դիտարկումներն այն մասին, որ կուսակցությունների խոշորացումն անհրաժեշտություն է:

«Շատերը, թերևս, հասկացան, որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը, առավել ևս՝ առանց գաղափարական և կազմակերպչական թիմի հաջողել չի կարող և հենց դա էր պատճառը, որ միայն երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը: Դա ենթադրում է ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3մլն բնակչություն ունեցող երկրի համար աննորմալ երևույթ է 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում»,-հավելել է Արթուր Բաղդասարյանը։

Նա ընդգծել է, որ հետևողական քայլեր պետք է ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու , ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան: Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս, ըստ նրա, անհրաժեշտ է պատշաճ իրազեկել ժողովրդին ոչ թե որոշումից հետո պոստֆակտում, այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ, իհարկե հաշվառելով նաև պահանջվող խորհրդապահության սկզբունքները։

«Պետք է անխուսափելի հանդիսացող սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ ընդունված տղայական, սին և մակերեսային մոտեցումներով, այլ պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով: Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումների երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման, սահմանային ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխան ենթակառուցվածքների անխափան և արդյունավետ գործունեությունը»,-նշել է Արթուր Բաղդասարյանը՝ կարևորելով տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքերը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան