Քաղաքականություն

Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում մինչև 10:00-ն քվեարկել է 200 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում մինչև 10:00-ն քվեարկել է 200 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվերակել է շուրջ 200 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընտրատեղամասի նախագահ Սարգիս Մազմանյանը:

«Մինչ այս պահը խնդիրներ չեն առաջացել ընտրակարգի հետ կապված, հիմնականում բոլորը տեղյակ են կարգին, սահուն ընթանում է: Քվեաթերթիկների վրա չկա ոչ մի ավելորդ նշում, բնականոն հունով ամեն ինչ գնում է: Մեզ մոտ ունենք զինծառայողների ցուցակ, տարածքի բնակիչների հիմնական ցուցակ և բուժհաստատությունների ցուցակ՝ շրջիկ արկղով: Մեր ընտրատեղամասում 3 ցուցակը միասին գրանցված է 2100 ընտրող, արդեն մոտ 200-ը տվել է իր քվեն»,- նշեց Մազմանյանը և հույս հայտնեց, որ մինչև վերջ խնդիրներ չեն լինի:

Ժամկետային զինծառայողներն արդեն կատարել են իրենց ընտրությունը և վերադարձել զորամաս, բուժաշխատողների մի մասն է գնացել ընտրատեղամաս:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում