Քաղաքականություն

Սյունեցին անկախ է և իրավատեր. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Սյունեցին անկախ է և իրավատեր. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սյունիքի մարզի Կապան քաղաքում իր ամփոփիչ հանրահավաքից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ընտրակեղծարարների վերաբերյալ տարածված այն լուրերին, թե Կապանում քվեարկողներին կոչ են անում քվեախցերից դուրս բերել ՔՊ կուսակցության համար 3 քվեաթերթիկը: «Դա անթույլատրելի է: Կապանցին դա ներել չի կարող: Սյունեցին անկախ է, թասիբով է, իրավատեր է»,- հայտարարեց Պապիկյանը:

Նա կոչ արեց բոլորին իրենց տեղը ցույց տալ հունիսի 20-ի քվեարկությամբ:

Ներկայացնելով 2021 թվականին Սյունիքի մարզում կատարվելիք ճանապարհաշինարարական աշխատանքները՝ Պապիկյանը տեղեկացրեց, որ ընդհանուր կառուցվելու է 125.6 կմ ճանապարհ:

ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արմեն խաչատրյանը հայտարարեց, որ կաշառք առաջարկողները «ազգի տականքներն են»: «Այդ տականքներն են փշրում մեր ապագան, մեր երեխաների լուսավոր ապագան, երկիրը տանում են դեպի գարշահոտ ճահիճ»,- նշեց սյունեցի պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում