«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը
1 րոպեի ընթերցում
![«Պատիվ ունեմ» դաշինքը հավանական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055286.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը հավանական և իրական է համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված քայլերին: Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ մեր կոալիցիայի ստեղծումը»,- նշեց Բաբայանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: