Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը խոստանում է ապահովել մարզերի համաչափ զարգացում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը խոստանում է ապահովել մարզերի համաչափ զարգացում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում ողջ հանրապետությունը դարձնել շինհրապարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին քարոզարշավի շրջանակում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:

Նա նկատեց, որ քաղաքի շինությունների մեծ մասը կառուցվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին:

Խոսելով դաշինքի անելիքների մասին՝ նա նշեց, որ պետք է նախ և առաջ ունենալ ուժեղ բանակ, որպեսզի Հայաստանը դառնա օրակարգ թելադրող:

«Ունենալու ենք առողջ տնտեսություն, համաչափ զարգացնելու ենք մարզերը: Լոռու մարզում նախատեսել ենք տուրիստական առանձին կլաստերներ, որոնք աշխուժություն կբերեն մարզ»,- հայտարարեց Հակոբյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք բաց ճակատով են մտնում Հայաստանի մարզեր, համայնքներ ու գյուղեր, քանի որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին ՀՅԴ-ն ևս իր մասնակցությունն է ունեցել մարզում կատարված հսկայածավալ աշխատանքներում: «Ավելի շատ ենք անելու, ձեր դեմքերին ժպիտ է գալու: Չեք արտագաղթելու: Կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- հայտարարեց Սաղաթելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում