Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից վեց ֆուտբոլիստ է հեռացել 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ակումբի կազմում իրենց ելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներԳրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին»:Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ: 24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 9 հանդիպում: Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 65 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ:Սերոժ Թիթիզյաննը վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ