Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը խոստանում է Երևանը վերածել շինհրապարակի և նոր աշխատեղեր ստեղծել

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանը խոստանում է Երևանը վերածել շինհրապարակի և նոր աշխատեղեր ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նոր Նորքի զանգվածում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենց նպատակն է Երևան քաղաքը շինհրապարակի վերածելը, աշխատատեղեր ստեղծելը, մարդկանց կյանքի որակը բարելավելը:

«Ի՞նչ պետք է անենք մենք կառուցելու համար անվտանգ երկիր, պաշտպանված երկիր: Ի՞նչ պետք է մենք անենք ձեր կյանքի որակը բարելավելու համար, ի՞նչ պետք է անենք երկրում համերաշխություն և սեր հաստատելու համար: Պետք է հեռացնենք այս իշխանությանը և այդ մարդուն»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` չնայած ինքը Երևանից չի, սակայն տարիների ընթացքում սիրեց այս քաղաքը և երևանցի է դարձել:

« Շատ աշխատանքներ ենք կատարել այստեղ: Փոխել ենք քաղաքի տեսակը: Փորձել ենք անել ամեն ինչ ավելի ժամանակակից, ավելի աշխույժ, ավելի շնչող մայրաքաղաք ունենալու համար: Հիշեցնեմ, որ 1997-98 թվականների քաղաքում եղել է ընդամենը 3 լուսավորված փողոց, և բենզինը տարաներով ծախում էին ցիստեռնի մոտից: Սա է եղել իրականությունը: Վերադառնում ենք քաղաքը շինհրապարակի վերածելու համար, աշխատատեղեր ստեղծելու համար, ձեր կյանքի որակը բարելավելու համար»,- եզրափակեց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում