ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է հանքարդյունահանման անօրինական գործունեության հերթական դեպքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մասնավորապես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժին տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասում, առանց հանքարդյունահանման համապատասխան թույլտվության, կատարվում է հանքարդյունահանում կամ հանքի շահագործում։ Ստացված տեղեկությունների հիման վրա ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցներն իրականացրել են նախապատրաստական և ստուգողական աշխատանքներ: Այնուհետև ընկերության նկատմամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ընկերությունը չունենալով հանքարդյունահանման համապատասխան թույլտվության շահագործել է Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասը: Ընկերությունը հանքավայրից ապօրինի արդյունահանել է առնվազն 19302մ3 հանքանյութ, որի պարագայում ստացվել է 6755մ3 տուֆ քարի պատրաստի արտադրանք, որը 1մ3-ի համար միջինը վաճառվել է 7386 ՀՀ դրամով։

Այդ գործունեության համար ընկերությունն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին չէր ներկայացրել հաշվարկ-հաշվետվություններ: Այսպիսով, ընկերության կողմից կատարված գործունեության արդյունքում պակաս է հաշվարկել շուրջ 8 միլիոն 300 հազար դրամի չափով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի գումարներ, իսկ իրացման շրջանառությունը պակաս է հաշվարկվել շուրջ 41 միլիոն հազար դրամի չափով։

Հաշվի առնելովօպերատիվ հետախուզականգործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում, ընկերությունը ներկայացրել է շրջանառության հարկի և բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային ճշտված հաշվարկներ: Կատարվում են աշխատանքներ չվճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ։

ՊԵԿհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորումէզերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված՝ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքում գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում խախտման կրկնակի փաստի դեպքում` օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին